«Ռոմայի» և «Յուվենտուսի» նախկին աստղ Անջելո Դի Լիվիոն ասել է, որ հռոմեական ակումբը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ձեռք բերելուն։
«Ռոնալդուի «Ռոմա» տեղափոխվելու մասին լուրերը գալիս են շատ վստահելի աղբյուրից:
Ըստ այս տեղեկությունների՝ 20 օր առաջ ընթրիք է տեղի ունեցել, որտեղ քննարկվել է այդ հարցը։ Խոսվել է մոտ ապագայում գործարքն ավարտելու հնարավորության մասին։
Ըստ վերջին տեղեկությունների՝ «Ռոման» նախատեսում է տրանսֆերի մասին հայտարարել հուլիսի 7-ին։»,- Դի Լիվիոյի խոսքերն է մեջբերում Sport Network-ը։
Ավելի վաղ «Ռոմայի» մեկ այլ նախկին ֆուտբոլիստ Ֆաբիո Պետրուչչին ասել էր, որ «Ռոման» ամեն կերպ փորձում է ձեռք բերել Ռոնալդուին, և Կրիշտիանուն շուտով կլքի «Մանչեսթեր Յունայթեդը»։