Հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում։ 33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն «Ինտերի» հետ ավարտվում է այսօր, և այն, ամենայն հավանականությամբ, չի երկարաձգվի գրում է La Gazzetta dello Sport- ը:
Սանչեսի ծառայություններով հետաքրքրված է «Մարսելը», որն այժմ գլխավորում է Չիլիի հավաքականի նախկին մարզիչ Խորխե Սամպաոլին:
Ինչպես հայտնում է աղբյուրը՝ Սամպաոլին կցանկանար Ալեքսիսին տեսնել իր թիմում։ Գլխավոր խոչընդոտը չիլիացու աշխատավարձն է, որը, ըստ աղբյուրի, կազմում է տարեկան մոտ 6,5 մլն եվրո։