«Գրանադայի» դարպասապահ Լուիշ Մաշիմիանուն կարող է տեղափոխվել «Նապոլի», հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի համաձայն՝ «Գրանադան», դուրս մնալով Լա Լիգայից, պատրաստ է Մաշիմիանուի տրանսֆերի գինը 25-ից իջեցնել 12,5 միլիոն եվրոյի: Պորտուգալացի դարպասապահը կարող է փոխարինել Դավիդ Օսպինային, ով այս ամռանը կհեռանա «Նապոլիից»:
23-ամյա ֆուտբոլիստի հետ հավակնում է պայմանագիր կնքել նաև կատալոնական «Բարսելոնան»։