«Թոթենհեմը» մոտ է «Էվերթոնի» հարձակվող Ռիշարլիսոնի հետ պայմանագիր կնքելուն: Այս մասին հայտնում է Sky Sports-ը։
Ըստ աղբյուրի՝ լոնդոնցիներն ակնկալում են գործարքը փակել առաջիկա օրերին։ Նշվում է, որ կողմերը բանակցություններ են վարում, և մոտ են համաձայնության գալուն:
Իր հերթին, մերսիսայդցիները հետաքրքրված են բրազիլացու վաճառքով մինչև ուրբաթ օրը, երբ ավարտվում է նրանց ֆինանսական տարին: Այդկերպ «Էվերթոնը» կարող է չխախտել Պրեմիեր Լիգայի ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները:
Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ «Թոթենհեմն» արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը Ռիշարլիսոնի հետ։