«Միլանը» պատրաստ է վերսկսել Պաուլո Դիբալայի հետ բանակցությունները

Հարձակվող Պաուլո Դիբալան կարող է տեղափոխվել «Միլան»: Այս մասին հայտնում է Calciomercato-ն։

Նշվում է, որ արգենտինացին դեռ չի համաձայնեցրել «Ինտերի» հետ պայմանագրի բոլոր դետալները։ «Միլանը» մի քանի շաբաթ առաջ շփվել է Դիբալայի հետ և պատրաստ է վերսկսել բանակցությունները:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ «Ինտերը» հարձակվողի հետ պայմանագիր կկնքի մինչև 2026 թվականը, իսկ նրա աշխատավարձը կկազմի տարեկան 8 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները։