Ռոմելու Լուկակուն՝ «Ինտեր» վերադարձի մասին

Հարձակվող Ռոմելու Լուկակուն «Չելսիից» «Ինտեր» տեղափոխվելուց հետո խոստովանել է, որ ամբողջ մրցաշրջանի ընթացքում շփվել է միլանյան ակումբի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ։

«Սրանք ուժեղ զգացողություններ են: «Ինտերն» ինձ այնքան շատ բան է տվել, և ես ցանկանում եմ անել ավելին, քան նախկինում: Սա նման է տուն գալուն: Ամբողջ մրցաշրջանում ես կապի մեջ եմ եղել Ինձագիի հետ: Ես գրեթե ամեն ինչ լսել եմ նրանից։ Թիմակիցները, նրանք իմ եղբայրներն են, նրանք ամեն ինչ արեցին ինձ հետ բերելու համար»,- Լուկակուի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Լուկակուն «Ինտերում» խաղացել է 2019-ից 2021 թվականներին։ Նախորդ ամռանը նա 1150 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Չելսի»: