«Նոայի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ ակումբը պայմանագիր է կնքել պաշտպան Արման Խաչատրյանի հետ, որը նախորդ մրցաշրջանում «Նորավանքի» կազմում դարձել է Հայաստանի գավաթակիր։
Նիգերիացի 19-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Ադամս Ֆրայդեյը նախքան Հայաստան տեղափոխվելը հանդես է եկել ռուսաստանյան «ՖԴՑ Վիստա Գելենջիկ» ակումբում։
«Նոան» նաև վարձակալության պայմանագիր է կնքել «Արարատ-Արմենիայի» 21-ամյա կիսապաշտպան Պատվական Ավետիսյանի հետ, որը նախկինում հանդես է եկել Հայաստանի Մ-19 հավաքականի կազմում: