«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն վարձավճարով տեղափոխվել է «Ինտեր»։ Այս մասին հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերը համաձայնության են եկել, ըստ որի՝ բելգիացին միլանյան ակումբի կազմում հանդես կգա մինչև 2023 թվականի ամառ։ Սակայն «ներաձուրիները» հարձակվողի տրանսֆերը գնելու իրավունք չեն ունենա:
Հիշեցնենք, որ 2021 թվականի ամռանը «Չելսին» 113 միլիոն եվրոյով «Ինտերից» գնեց Լուկակուին։ 2021/22 մրցաշրջանում բելգիացին լոնդոնյան ակումբի կազմում անցկացրել է 44 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել 15 գոլի հեղինակ։