«Չելսիի» հարձակվող Տիմո Վերները ցանկանում է այս ամռանը հեռանալ լոնդոնյան ակումբից, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Նախորդ մրցաշրջանում 26-ամյա հարձակվողը Պրեմիեր Լիգայի 21 խաղում խփել է ընդամենը 4 գոլ։ Նրա պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը։
Transfermarkt-ը Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ Վերները «Չելսի» է տեղափոխվել 2020 թվականին «Լայպցիգից»։ Այն ժամանակ «ազնվականները» նրա համար վճարել էին ավելի քան 60 միլիոն եվրո: