Ռոմելու Լուկակուի ներկայացուցիչը հաստատել է հարձակվողի՝ «Ինտեր» տրանսֆերը

«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի ներկայացուցիչ Սեբաստիան Լեդուրեն հայտնել է, որ բելգիացու՝ «Ինտեր» տեղափոխության բոլոր դետալներն արդեն համաձայենցված են:

«Մենք ստորագրել ենք բոլոր փաստաթղթերը։ «Ինտերը» և «Չելսին» մեծ աշխատանք են կատարել:

Ի՞նչ կլինի հետագայում: Կվայելենք Լուկակուի վերադարձը «Ինտեր»»,- Sky Italia-ին ասել է ֆուտբոլիստի ներկայացուցիչը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ միլանյան ակումբը 29-ամյա հարձակվողին կվարձակալի «Չելսիից» մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։