«Չելսին» հետաքրքրված է «Լիդսի» հարձակվող Ռաֆինյայի ծառայություններով։ Լոնդոնյան ակումբի ղեկավարները կապ են հաստատել բրազիլացու հետ և առաջարկել 5 տարվա պայմանագիր: Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ թիմերի միջև գործարքի բոլոր դետալներն արդեն քննարկվել են, այժմ լոնդոնցիները պետք է համաձայնեցնեն անձնական պայմանագրի պայմանները բրազիլացու հետ, ով ցանկանում է մնալ ԱՊԼ-ում։
Նախորդ մրցաշրջանում Ռաֆինյան բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Հարձակվողի պայմանագիրը թիմի հետ հաշվարկված է մինչեւ 2024 թվականի ամառ: