Ժորժինյոն Միլանում բանակցություններ է վարել իտալական ակումբի հետ

«Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն այցելել է Միլան, որտեղ բանակցություններ է վարել իտալական թոփ-ակումբի հետ։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան։

Աղբյուրի համաձայն՝ Ժորժինյոն մտադիր է այս ամռանը հեռանալ «Չելսիից»: Սակայն պարզ չէ, թե որ ակումբի հետ է բանակցել ֆուտբոլիստը՝ «Ինտերի», թե՞ «Միլանի»։

Նախորդ մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը լոնդոնցիների կազմում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն «ազնվականների» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը: