«Լացիոն» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Մարիո Գիլայի ծառայություններով։ Կենտրոնական պաշտպանն իր կարիերայի վաղ փուլերն անցկացրել է «Կաստիլիայում», որի կազմում անցկացրել է 75 հանդիպում: Ինսայդեր Ալֆրեդո Պեդուլան հայտնում է, որ հռոմեական ակումբը մոտ է 21-ամյա ֆուտբոլիստի վարձակալությանը՝ տրանսֆերը գնելու հնարավորությամբ:
Գիլան իր նորամուտը «Ռեալի» հիմնական կազմում նշել է «Էսպանյոլի» դեմ խաղում և մի քանի րոպե անցկացրել «Լևանտեի» դեմ հանդիպմանը: Ընդհանուր առմամբ, «սերուցքայինների» կազմում իսպանացին խաղացել է 23 րոպե:
Պաշտպանի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը: