Ալեքս Տելեսի ապագան «Մանչեսթեր Յունայթեդում» դեռևս մշուշոտ է

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ալեքս Տելեսը կարող է շարունակել հանդես գալ «Օլդ Թրաֆորդում», հայտնում է Manchester Evening News-ը:

Սակայն ակումբի նոր մարզիչ Էրիկ տեն Հագը  ֆուտբոլիստին ասել է, որ նրան չի տեսնում հիմնական կազմում։ Այսպիսով, պաշտպանի ապագան թիմում մնում է անհայտ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստն այս ամառ կարող է տեղափոխվել «Պորտու»:

2021/22 մրցաշրջանում Տելեսը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 25 խաղում դարձել է 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt.com պորտալը խաղացողին գնահատում է 18 միլիոն եվրո: