Ռոնալդ Կումանը ներկայացրել է «Բարսելոնայի» խորհրդանշական հավաքականը սեփական վարկածով

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կազմել է կատալոնացիների խորհրդանշական հավաքականը պատմության իր վարկածով։

Հոլանդացին մատնանշել է հետևյալ կազմը՝ Անդոնի Սուբիզարետա, Դանի Ալվես, Կառլես Պույոլ, Խավիեր Մասկերանո, Ժորդի Ալբա, Յոհան Նեյսկենս, Չավի, Անդրես Ինյեստա, Լիոնել Մեսսի, Յոհան Կրոյֆ և Խրիստո Ստոիչկով։

Հիշեցնենք, որ Կումանը «Բարսելոնայում» խաղացել է 1989-ից 1995 թվականներին, իսկ թիմը մարզել է 2020 թվականի օգոստոսից մինչև 2021 թվականի հոկտեմբերը։