Թուրինի «Յուվենտուսը» հաջորդ շաբաթ խոշոր տրանսֆեր ավարտին կհասցնի

Թուրինի «Յուվենտուսը» հաջորդ շաբաթ կհայտարարի ՊՍԺ-ի արգենտինացի վինգեր Անխել դի Մարիային ձեռք բերելու մասին՝ տեղեկացնում է ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն:

Անխելը թիմին կմիանա ազատ գործակալի կարգավիճակով: Անխելը 1 տարվա պայմանագիր կկնքի թուրինցիների հետ՝ 6 միլիոն եվրո տարեկան աշխատավարձով:

Դի Մարիայի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ գործում է մինչև ընթացիկ տարվա հունիսի 30-ը:

Transfermarkt-ն Անխել դի Մարիայի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո: