Մադրիդի «Ռեալի» հարձակվող վը մոտ է «Ֆիորենտինա» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ ակումբները գրեթե ավարտել են գործարքը: Մադրիդի «Ռեալն» ու «Ֆիորենտինան» կիսելու են ֆուտբոլիստի աշխատավարձը վճարելու պարտավորությունը։
Իտալական թիմն ակնկալում է, որ 24-ամյա սերբն առաջիկա օրերին բուժզննում կանցնի՝ տրանսֆերը ավարտելու համար։
2021/22 մրցաշրջանում Յովիչը «Ռեալի» կազմում մասնակցել է 19 հանդիպման, դարձել 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։