«Յուվենտուսը» պայմանագիր է համաձայնեցրել «Ջենոայի» պաշտպանի հետ

«Յուվենտուսը» շատ մոտ է «Ջենոայի» պաշտպան Անդրեա Կամբիասոյին ձեռք բերելուն, հայտնում է իտալացի հայտնի ինսայդեր Նիկոլո Շիրան:

Աղբյուրի համաձայն՝ թուրինյան ակումբն արդեն համաձայնեցրել է 22-ամյա ֆուտբոլիստի անձնական պայմանագիրը, որը կգործի մինչև 2026 թվականը:

Կամբիասոյի պայմանագիրը Ա Սերիան լքած«Ջենոայի» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 5 մլն եվրո: