«Բարսելոնան» խնդրել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվային և «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն սպասել մի քանի շաբաթ, մինչև ակումբը հայթհայթի անհրաժեշտ տրանսֆերային գումարը, հայտնում է A Bola-ն՝։
Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա պորտուգալացու համար «Մանչեսթեր Սիթին» պահանջում է 90 միլիոն եվրո, իսկ 33-ամյա լեհի համար «Բավարիան»՝ 50 միլիոն եվրո։
Ֆուտբոլիստների դիրքորոշումը այս հարցի կապակցությամբ դեռևս հայտնի չէ:
Նշվում է, որ կատալոնացիները մտավախություն ունեն նաև, որ այս ընթացքում «Չելսի» կտեղափոխվի «Սեւիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեն, ում հետ ակումբը նույնպես կապ է հաստատել։