Տիտե. «Ավանակ կանվանեմ այն ​​մարզիչին, ով եզրում կօգտագործի Նեյմարին»

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն խոսել է ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի դերի մասին, խաղադաշտում։

«Նեյմարը խնդիրներ չի ստեղծում, նա լուծում է դրսնք. Մարդիկ ասում են, որ Նեյմարն ավելի շատ է սխալվում՝ խաղալով կենտրոնում։

Բայց այս դիրքը ստիպում է նրան ավելի շատ սխալվել, քանի որ այն ամենը, ինչ նա անում է այնտեղ ստեղծագործության առումով, վճռորոշ է թիմի համար։

Ավանակ կանվանեմ այն ​​մարզիչին, ով եզրում կօգտագործի Նեյմարին։ Դա էապես կսահմանափակի նման որակներ ունեցող ֆուտբոլիսըի ստեղծագործական ունակությունները»,- ասել է Տիտեն: Sextra Estrela փոդքաստում: