Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է վերադառնալ Ա Սերիա

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նոր ակումբ է փնտրում՝ հաղորդում է  La Repubblica-ն:

Օրերս պորտուգալացու գործակալ Ժորժե Մենդեշը ռմբարկույի ծառայություններն առաջարկել է «Ինտերին»:

Միլանյան ակումբը մերժել է առաջարկը, Ռոնալդույի բարձր ֆինանսական պահանջների պատճառով:

2021/22 մրցաշրջանում «կարմիր սատանաների» կազմում 37-ամյա Ռոնալդուն անցկացրել է 39 հանդիպում, և խփել 24 գոլ: