Պաշտոնական. Թոմաս Մյուլերը Բավարիայի» 2021/22 մրցաշրջանի տարվա լավագույն ֆուտբոլիստ

Հարձակվող Թոմաս Մյուլերը երկրպագուների կողմից ճանաչվել է «Բավարիայի» 2021/22 մրցաշրջանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Նրա օգտին քվեարկել է հարցվածների 26 տոկոսը։Երկրորդ տեղը զբաղեցրել է կիսապաշտպան Ջամալ Մուսիալան (19%), իսկ լավագույն եռյակը եզրափակել է հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին (18%), ով լավագույնն է եղել վերջին երկու տարիներին։

32-ամյա Թոմաս Մյուլերը նախորդ մրցաշրջանում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։