Գաբրիել Ժեզուսը բուժզննում է անցել «Արսենալի» համար

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը շուտով կմիանա «Արսենալին»:

Ինչպես հայտնում է Sky Sports-ը, այսօր հարձակվողը բարեհաջող բուժզննում է անցել լոնդոնյան ակումբի համար։ Տրանսֆերի մասին պաշտոնական հայտարարությունը սպասվում է շուտով։

Աղբյուրի համաձայն՝ բրազիլացի ֆուտբոլիստը «Արսենալ» կտեղափոխվի 45 միլիոն ֆունտի դիմաց։

«Զինագործներն» արդեն լիովին համաձայնեցրել են անձնական պայմանագրի պայմանները ֆուտբոլիստի գործակալի հետ։ Համաձայնագիրը կկնքվի մինչեւ 2027թ.