Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Իսկոն կարող է տեղափոխվել անդալուսական ակումբ։
Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի հունիսին։
Ինչպես հայտնում է Marca-ն, «Սևիլիան» պատրաստ է պայմանագիր կնքել 30-ամյա ֆուտբոլիստի հետ։
Ակումբը իսպանացուն առաջարկել է երկու տարվա պայմանագիր ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
2021/22 մրցաշրջանում Իսկոն «Ռեալի» կազմում անցկացրած 17 խաղում 2 գոլ է խփել բոլոր մրցաշարերում։