«Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լանգլեն կարող է հեռանալ կատալոնական ակումբից։
«Թոթենհեմը» պատրաստ է վարձակալել ֆուտբոլիստին, հայտնում է Mundo Deportivo-ն:
Գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի մոտ օրերս: Հնարավոր է, նաև որ գործարքը ներառի գնման տարբերակ:
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստը «Բարսայի» կազմում անցկացրել է 13 հանդիպում և կատարել մեկ գոլային փոխանցում:
Պաշտպանի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2026 թվականին։