«Լիվերպուլի» վինգեր Տակումի Մինամինոն միացել է «Մոնակոյին»: Այս մասին հայտնում է մոնեգասկների մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ մերսիսայդցիները ֆուտբոլիստի վաճառքից կստանան 15 միլիոն եվրո՝ 3 միլիոն բոնուսներով։
2021/22 մրցաշրջանում Մինամինոն «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
https://twitter.com/i/status/1541802602223915009