ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ ակումբից։ Այս մասին հայտնում է El Pais-ը։
Նշվում է, որ փարիզյան ակումբի ներկայացուցիչները կապվել են բրազիլացու շրջապատի հետ ու դժգոհություն հայտնել։
Նրանք վստահեցրել են, որ հաջորդ մրցաշրջանում ակումբը հույս չի դնի բրազիլացու վրա։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարն նույնպես մտադիր չէ շարունակել համագործակցությունը փարիզցիների հետ նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիի հետ ունեցած կոնֆլիկտից հետո։