Էնրիկե Սերեսո. «Պետք է կարգավորել թիմում տիրող ֆինանսական վիճակը»

«Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն ասել է, որ ակումբը պետք է 40 միլիոն եվրոյի վաճառք իրականացնի, նախքան կկարողանա նոր ֆուտբոլիստներ գնել:

«Մենք պետք է 40 միլիոն եվրոյի վաճառք կատարենք, և մենք դա անում ենք։ Շուկան ինտենսիվորեն զարգանում է։

Այս պահին նոր տրանսֆերների իրականացման գործընթացը ընթացքի մեջ է:

Պետք է կարգավորել թիմում տիրող ֆինանսական վիճակը»,- Սերեզոյի խոսքերն է մեջբերում ESPN-ը։