«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն կարող է անգլիական մի ակումբը փոխել մյուսով։ Ուկրաինացին հայտնվել է «Չելսիի» հետաքրքրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է DailyMail-ը։
Ըստ աղբյուրի՝ «քաղաքաբնակները» պատրաստ կլինեն բաց թողնել Զինչենկոյին, եթե «Բրայթոնից» ձեռք բերեն Մարկ Կուկուրելյային։
«Չելսին» նաև փորձում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» ևս երկու ֆուտբոլիստի՝ Ռահիմ Ստերլինգին և Նաթան Ակեին:
Ալեքսանդր Զինչենկոյի պայմանագիրը «Սիթիի» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ։