Քրիստիան Էրիկսենը դիտարկում է ԱՊԼ-ի ակումբի առաջարկը

Կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը դիտարկում է անգլիական ակումբի պայմանագրի առաջարկը։

Sky Sports-ը, հղում անելով The Times-ին, տեղեկացնում է, որ 30-ամյա ֆուտբոլիստն ուսումնասիրում է «Լեսթերի» առաջարկը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանն ընտրություն է կատարում «Բրենթֆորդի», որը ցանկանում է երկարաձգել պայմանագիրն Էրիկսենի հետ, և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև։