Մաուրո Իկարդին կարող է վերադառնալ Ա Սերիա

ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդին հայտնվել է Ա Սերիայի 2 ակումբի թիրախում։ Խոսքը «Նապոլիի» ու «Լացիոյի» մասին է։ Այս մասին տեղեկացնում է լրագրող Էկրեմ Կոնուրը։

29-ամյա ֆուտբոլիստը փարիզյան ակումբում հանդես է գալիս 2019 թվականից։ Արգենտինացու տրանսֆերը գնահատվում է 28 միլիոն եվրո:

Նախորդ մրցաշրջանում Իկարդին բոլոր մրցաշարերում անցկացրած 30 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ։ Հարձակվողի պայմանագիրը թիմի հետ ավարտվում է 2024 թվականին։