Տոնի Կրոսը 2023 թվականին կարող է ավարտել կարիերան

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը հաջորդ մրցաշրջանում որոշում կկայացնի իր ապագայի վերաբերյալ, հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ «արքայական» ակումբը դեռ չի կարողանում 32-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանավորվել պայմանագրի երկարաձգման շուրջ, որը լրանում է հաջորդ ամռանը:

Նշվում է, որ կիսապաշտպանը կարող է մնալ «Ռեալում» կամ ավարտել կարիերան։

Նախորդ մրցաշրջանում գերմանացին բոլոր մրցաշարերում «սերուցքայինների» կազմում անցկացրած 44 խաղում դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: