Ջեսի Լինգարդը կարիերայի շարունակության նոր տարբերակ ունի

Կիսապաշտպան Ջեսի Լինգարդը, ով պայմանագրի ժամկետի լրանալու պատճառով հեռացել է «Մանչեսթեր Յունայթեդից», կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ի նորեկ «Նոթինգհեմ Ֆորեստում», հայտնում է The Guardian-ը:

Աղբյուրի համաձայն՝ համաձայն գործարքը ավարտական փուլում է, կողմերը մոտ են պայմանագրի կնքմանը:

Ավելի վաղ նշվում էր, որ Լինգարդի հետ հավակնում են պայմանագիր կնքել նաև «Էվերթոնը» և «Վեսթ Հեմը»: