ՊՍԺ-ի դարպասապահ Ալֆոնս Արեոլան տեղափոխվել է «Վեսթ Հեմ», հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։
Ֆրանսիայի հավաքականի 29-ամյա դարպասապահը 5 տարվա պայմանագիր է կնքել Պրեմիեր Լիգայի ակումբի հետ՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
2021/22 մրցաշրջանում Արեոլան վարձավճարով հանդես է եկել «Վեսթ Հեմում»։ «Մրճահարների» կազմում նա անցկացրել է 17 հանդիպում, որոնցում բաց է թողել 15 գնդակ, 8 անգամ էլ կարողացել է անառիկ պահել դարպասը: