Պաշտոնական. Պետր Չեխը կհեռանա «Չելսիի» տեխնիկական տնօրենի պաշտոնից

«Չելսիի» տեխնիկական տնօրեն և սպորտային խորհրդական Պետր Չեխը հունիսի 30-ին կլքի ակումբը, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը։

Աղբյուրի համաձայն՝ լոնդոնցի նախկին դարպասապահը որոշել է հեռանալ «Չելսիից» մարզական տնօրեն Մարինա Գրանովսկայայի և տնօրենների խորհրդի նախագահ Բրյուս Բաքի հեռանալուց հետո։

Գրանովսկայայի պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի «Չելսիի» նոր համասեփականատեր Թոդ Բոուլին։ Թե ով կփոխարինի Չեխին, դեռ չի հաղորդվում։