«Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել է պաշտպան Հարի Մագուայերին վաճառել «Բարսելոնային», հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը «Մանչեսթեր Յունայթեդին» առաջարկել է անգլիացուն ընդգրկել կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերի գործարքում։ Այնուամենանայնիվ մանկունիացիները մերժել են առաջարկը, քանի որ թիմի նոր մարզիչ Էրիկ տեն Հագը նոր մրցաշրջանում հույսեր է կապում Մագուայրի հետ։
Անցած մրցաշրջանում Մագույարը բոլոր մրցաշարերում 2 գոլ է խփել «Մանչեսթեր Յունայթեդի» 37 խաղում։