«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆերնանդինյոն կտեղափոխվի բրազիլական ակումբ

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆերնանդինյոն համաձայնության է եկել «Ատլետիկո Պարանաենսեի» հետ: Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

37-ամյա բրազիլացին երկու տարվա պայմանագիր կկնքի ակումբի հետ։ Ֆերնանդինյոն «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2013 թվականի ամառվանից։

Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը «Սիթիի» կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը «քաղաքաբնակների» հետ ավարտվում է այս ամսվա վերջին։