«Լիդսի» հարձակվող Ռաֆինյա Դիասը ցանկանում է այս ամառ միանալ «Բարսելոնային», հայտնում է Sport.es-ը:
25-ամյա կիսապաշտպանն այս շաբաթ հանդիպել է իր գործակալ Դեկոյի հետ։ Նրանք երկուսն էլ սպասում են կատալոնական ակումբի առաջարկին:
Ռաֆինյային հավակնում է գնել նաև «Արսենալը», որն առաջարկ է արել «Լիդսին»:
Սակայն անձամբ՝ բրազիլացին դեռ չի համաձայնել տեղափոխվել լոնդոնյան ակումբ և դադարեցրել է բանակցությունները, մինչև «Բարսայի» հետ կապված իրավիճակը կարգավորվի։
2021/22 մրցաշրջանում Ռաֆինյան Լիդսի կազմում անցկացրած 36 խաղում դարձել է 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt.com պորտալը հարձակվողի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո: