Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը պայմանագիր կկնքի «Լոս Անջելեսի» հետ՝ հայտնում է լրագրող Էրնան Կաստիլյոն:
Աղբյուրի հավաստմամբ՝ Լուիսը 1 տարվա պայմանագիր կկնքի ակումբի հետ: 35-ամյա հարձակվողն ամերիկյան թիմին կմիանա ազատ գործակալի կարգավիճակով:
Նախկինում հաղորդվում էր, որ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Ֆիորենտինան», «Ատալանտան», «Ասթոն Վիլլան», «Բարսելոնան», «Այաքսը» և «Ռիվեր Փլեյթը»։