Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Մարսելոն հրաժարվել է տեղափոխվել ՄԼՍ: Նա ցաննկանում է մնալ Լա Լիգայում։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 34-ամյա բրազիլացին պատրաստ է տեղափոխվել եվրոպական այլ լիգա, թեև կնախընտրեր մնալ Իսպանիայում։
Հաղորդվում է, որ Մարսելոն երեք առաջարկ ունի իսպանական ակումբներից: Մասնավորապես, նրա ծառայություններով հետաաքրքրվում են՝ «Վալյադոլիդը», «Խետաֆեն» և «Ռայո Վալեկանոն»։
Այս ամսվա սկզբին Լոս Անջելես տեղափոխությունը հաստատեց Մադրիդի «Ռեալի» մեկ այլ նախկին՝ վինգեր Գարեթ Բեյլը:
Մարսելոն «Ռեալում» հանդես է եկել 2007-2022 թվականներին։ Այս ընթացքում նա մասնակցել է 544 հանդիպման, որոնցում դարձել է 37 գոլի և 103 գոլային փոխանցման հեղինակ։
«Արքայական ակումբի» հետ Մարսելոն նվաճել է 25 գավաթ, այդ թվում՝ 5 հաղթանակ Չեմպիոնների լիգայում։