Դիեգո Սիմեոնեն ցանկանում է «Ատլետիկո» հրավիրել Խորվաթիայի հավաքականի պաշտպանին

«Սելթիկի» և Խորվաթիայի հավաքականի պաշտպան Յոսիպ Յուրանովիչը հաջորդ ամիս կարող է տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկո»: Այս մասին հայտնում է Sky Sports-ը։

«Ներքնակների» մարզիչ Դիեգո Սիմեոնեն ցանկանում է ամրապնդել պաշտպանության աջ եզրը, որը թուլացել է հունվարին Կիերան Տրիպիերի՝ «Նյուքասլ» հեռանալուց հետո: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ատլետիկոն» հետաքրքրված է «Արսենալի» ֆուտբոլիստ Էկտոր Բելերինի ծառայություններով։

2021/22 մրցաշրջանում Յուրանովիչը «Սելթիկի» կազմում անցկացրել է 35 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ 26-ամյա պաշտպանի պայմանագիրը «կելտերի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։