Ալեքսիս Սանչեսը հրաժարվել է վերադառնալ Լա Լիգա

«Ինտերի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը հրաժարվել է կարիերան շարունակել «Վիլյառեալում» հայտնում է Football Italia-ն։ Միլանյան ակումբը պատրաստ է վաճառոլ Ալեքսիսի տրանսֆերը:

Ավելի վաղ 33-ամյա չիլիացին չէր ցանկացել տեղափոխվել «Գալաթասարայ», «Սևիլիա» և «Մարսել»։ Սանչեսի պայմանագրի ժամկետն «Ինտերի» հետ գործում է մինչև 2023 թվականը։

Նախորդ մրցաշրջանում չիլիացին «ներաձուրիների» կազմում անցկացրել է 39 խաղ, խփել 9 գոլ, կատարել 5 արդյունավետ փոխանցում։