Հայտնի է Սադիո Մանեի աշխատավարձի չափը «Բավարիայում»

Հայտնի է դարձել, թե որքան գումար կվաստակի «Բավարիայի» նորեկ Սադիո Մանեն։

Ըստ Bild-ի՝ հարձակվողը տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձ կստանա՝ մինչև հարկերի վճարումը:

Այս ցուցանիշով սենեգալցին դարձել է մյունխենյան թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը։

Մանեի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։