«Բավարիայի» նորեկ Սադիո Մանեն մյունխենյան թիմում հանդես կգա 17 համարի ներքո, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարձակվողը պայմանագիր է կնքել Գերմանիայի չեմպիոնների հետ՝ մինչև 2025 թվականի հունիսի 30-ը ժամկետով։
«Ես ընտրել եմ «Բավարիայի» 17-րդ համարի խաղաշապիկը և ցանկանում եմ թիմի հետ մեծ հաջողությունը տոնել այս խաղահամարով։ Հիմա ես իսկապես անհամբերությամբ սպասում եմ նոր թիմակիցներիս հետ մրցաշրջանին պատրաստվելուն»,- Մանեի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։