Արթուր Մելոն հնարավոր է տեղափոխվի Ա Սերիայի մեկ այլ ակումբ

«Յուվենտուսի» կիսապաշտպան Արթուր Մելոն հայտնվել է «Ռոմայի» թիրախում, հայտնում է Corriere dello Sport-ը:

Նշվում է, որ 25-ամյա բրազիլացին ընդգրկված չէ «Ծեր սինյորայի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի ծրագրերում։

Ձմռանը կիսապաշտպանը կարող էր հայտնվել «Արսենալում», սակայն լոնդոնցիները համաձայնության չեկան «Յուվենտուսի» հետ վարձակալության պայմանների շուրջ: