Ժոզե Մոուրինյոն անձնական խնդրանքով դիմել է «Ռոմայի» ղեկավարությանը

«Ռոման» կարող է փորձել պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ, հայտնում է Marca-ն:

Տրանսֆերի գլխավոր նախաձեռնողը հռոմեացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն է։

Պորտուգալացի մասնագետը ռմբարկուին ձեռք բերելու խնդրանքով դիմել է ակումբի ղեկավարությանը:

Անցած մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 38 խաղում դարձել է 24 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Ռոնալդուի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։