Նասեր Ալ-Հելաիֆի. «Սովորել ենք մտածել անհավանական թվացող բաների մասին, սակայն պետք է ռեալ նայենք իրադրությանը»

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին խոսել է թիմի ֆուտբոլիստների վարքագծի մասին:

«Սովորել ենք մտածել անհավանական թվացող բաների մասին, սակայն պետք է ռեալ նայենք իրադրությանը:

Այլևս չպետք է մեզ պահենք հարուստների պես ու հպարտանանք դրանով: Այլևս՝ ոչ մի շքեղություն:

Պետք է համեստ պահենք մեզ՝ խաղադաշտում և դրա սահմաններից դուրս»,- նախագահի խոսքը մեջբերում է CBS Sports-ը: