Անխել դի Մարիա «Ամռանը կտեղափոխվեմ այնպիսի ակումբ, որտեղ բավարար խաղաժամանակ կստանամ»

Անխել դի Մարիան կասկածում է, որ տեղ կգտնի Արգենտինայի հավաքականի հայտացուցակում ԱԱ-2022-ից առաջ:

«Ամռանը կտեղափոխվեմ այնպիսի ակումբ, որտեղ բավարար խաղաժամանակ կստանամ: Դա շատ կարևոր է խաղային ռիթմն զգալու համար:

Միայն 1 ֆուտբոլիստ կարող է վստահ լինել, որ կհայտնվի Արգենտինայի հայտացուցակում. խոսքը Լիոնել Մեսիի մասին է»,- արգենտինացու խոսքը մեջբերում է Goal-ը: