«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը որոշում է կայացրել Ռիյադ Մահրեզի ապագայի վերաբերյալ

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռիյադ Մահրեզը պատրաստվում է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ, հայտնում է The Sun-ը:

Բանակցությունները տեղի կունենան հաջորդ ամսվա ընթացքում։ Ակումբը ցանկանում է թիմում պահել Մահրեզին՝ հարձակվողներ Գաբրիել Ժեզուսի և Ռահիմ Ստերլինգի ապագայի հետ կապված անորոշության պատճառով:

Ավելի վաղ 31-ամյա ալժիրցու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Միլանը» և ՊՍԺ-ն։

Մահրեզի գործող պայմանագիրը «Սիթիի» հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին։

Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստն ակումբի կազմում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 24 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։