«Մոնակոյի» գլխավոր մարզիչ Ֆիլիպ Կլեմենը խոսել է Տակումի Մինամինոյի հնարավոր տրանսֆերի մասին

«Մոնակոյի» գլխավոր մարզիչ Ֆիլիպ Կլեմենը հաստատել է, որ «Լիվերպուլի» վինգեր Տակումի Մինամինոն շուտով կարող է միանալ թիմին:

«Ես շատ ուրախ եմ. Մինամինոին վաղուց եմ ճանաչում: Ակումբում բոլորը համոզված են, որ նա կարող է ինչ-որ նոր բան տալ մեր թիմին։

Մինամինոն «Զալցբուրգում» արդեն խաղացել է նույն ոճով, ինչպես «Լիվերպուլում», որտեղ մեծ մրցակցություն կա:

Այդ իսկ պատճառով նրա տրանսֆերը լավ հնարավորություն է մեզ համար»,- ասել է մասնագետը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մինամինոի տրանսֆերը լիովին համաձայնեցված է, իսկ 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար մոնեգասկները  «Լիվերպուլին» կվճարեն 15 միլիոն եվրո։